Սինգապուր, պաշտոնապես` Սինգապուրի Հանրապետություն, ինքնիշխան քաղաք-պետություն և կղզիներ Հարավ-Արևելյան Ասիայում։ Գտնվում է Մալայան թերակղզու ծայրամասում, նրանից անջատված է Ջոհորի նեղուցով: Հարավում սահմանակից է Ինդոնեզիայի Ռիաու կղզիներին, իսկ հյուսիսում` Արևմտյան Մալայզիային: Սինգապուրի տարածքը կազմում են մեկ գլխավոր կղզին և 62 մանր կղզյակները: Անկախություն ձեռք բերելուց ի վեր հողի մելիորացման շնորհիվ կղզու տարածքը մեծացրել են 23 %-ով: