Country
Thing
Administrati...
Շվեդիա, պաշտոնապես Շվեդիայի Թագավորություն, Սկանդինավյան երկիր Եվրոպայի հյուսիսում: Այն սահմանակցում է Նորվեգիային արևմուտքից ու հյուսիսից և Ֆինլանդիային արևելքից: Այն կապված է Դանիային հարավ-արևմուտքից Էրեսունդի կամրջով:447 435 կմ² տարածքով Շվեդիան Եվրոպական միության մեջ տարածքով երրորդ խոշոր երկիրն է: Շվեդիայի բնակչությունը մոտ 10 միլիոն է, որոնցից 2,3 միլիոնը ունի օտար արմատներ: Շվեդիայում բնակչության խտությունը ցածր է, 22 մարդ/կմ քառակուսի: Բնակչության մեծ մասն ապրում է երկրի հարավային մասում: Բնակչության մոտ 85 %-ը ապրում է քաղաքային տարածքներում: