Միլան, Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է, Հյուսիսային Իտալիայի գլխավոր քաղաքը, Լոմբարդիա մարզի Միլան գավառի վարչական կենտրոնը, Իտալիայի տնտեսական և ֆինանսական կենտրոնը: Զբաղեցնում է 182 քառ. կմ տարածք, բնակչության թիվը՝ շուրջ 1, 3 միլիոն մարդ, մինչդեռ արվարձաններով հանդերձ շուրջ 5, 2 միլիոն, Եվրոպայի հինգերորդ խոշոր քաղաքը։