Մալալա Յուսուֆզայ հուլիսի 12, 1997, Mingora, Khyber Pakhtunkhwa, Պակիստան
- պակիստանցի ակտիվիստուհի, իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը, որը բարձր պարգևների և պատիվների արժանացել է իր հայրենիքում տիրող դաժան խտրականության պայմաններում իր առողջությունն ու կյանքը վտանգի ենթարկելով՝ մարդու իրավունքների պաշտպանության և հատկապես՝ կանանց ու երեխաների կրթության գործը հայրենի Խիբեր Փախթունխվա տարածաշրջանի Սվաթ հովտի բնակավայրերում կազմակերպելու համար, նույնիսկ այն ժամանակ, երբ այնտեղ իշխող թալիբան շարժման անդամները աղջիկներին արգելել են դպրոց հաճախել: Նրա պայքարը միջազգային արձագանք է ստացել, և, ինչպես նշել է Պակիստանի վարչապետ Շահիդ Խաքան Աբասին, նա դարձել է հայրենի երկրի ամենանշանավոր քաղաքացին: